11:51 | 08.12.09 | Նորություններ | 3627
Երեւան /Մեդիամաքս/. “Արեգնազան” կրթահամալրի սաները եւ ուսուցիչները երկուշաբթի այցելել են “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գրասենյակ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, “ՎիվաՍել”-ի ղեկավարությունը պատասխանել է դպրոցի սաների բոլոր հարցերին:
Հյուրերը նաեւ այցելել են գլխավոր տնօրենի աշխատասենյակ, սպասարկման ու զանգերի կետրոններ, ինչպես նաեւ Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժանում:
Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կոմերցիոն գործունեության հիմքում ընկած են բիզսես վարելու օրենքներն ու գործարար էթիկան:
“Մեր ընկերության ծավալած կոմերցիոն գործունեության հիմքում ընկած են բիզսես վարելու օրենքներն ու գործարար էթիկան: Օրինակելի գործունեության ձգտողները պետք է կարեւոր տեղ հատկացնեն կառավարման մշակույթին` գիտակցելով, որ անկախ ունեցած հնարավորություններից` բազմաշերտ հասարակության մեջ հավասար են բոլորը: Մենք առաջնորդվում ենք այդ գիտակցությամբ եւ վստահաբար կարող ենք արձանագրել, որ սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ կարողանում են ինքնադրսեւորվել եւ արդարացնել բոլորի հույսերը”,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Զրույցից հետո հյուրերը հնարավորություն ունեցան տեղում պատկերացում կազմել “Տեսազանգ” եւ “Բջջային հեռուստատեսություն” ծառայությունների տված հնարավորություններին, բաժանորդների սպասարկման մեթոդներին: