09:35 | 03.12.09 | Նորություններ | 3178
Երեւան /Մեդիամաքս/. Մեծածախ ինտերնետի գների իջեցումը կազդի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարժական ինտերնետի սակագների վրա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքի իր բլոգի այցելուների հարցերին: Նա նշել է, որ մոտ ապագայում ընկերությունը չի ծրագրում ինքնուրույն ներմուծել ինտերնետ, եւ շարունակելու է այն գնել մեծածախ պրովայդերներից:
Պատասխանելով «ՄՏՍ-Կոնեկտ» շարժական ինտերնետի արագությունների մասին հարցին` Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերության մասնագետներն աշխատում են ցանցի հզորության ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա ապահովել տվյալների փոխանցման ավելի մեծ արագություն: Նա հայտնել է նաեւ, որ այդ նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղադրում է բազային նոր կայաններ: