15:40 | 30.11.09 | Նորություններ | 3263

“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում վաճառքի ամենամյա ծավալը նախատեսվում է հասցնել 15 հազարի

Երեւան /Մեդիամաքս/. “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը բանակցություններ է վարում Intel եւ Samsung ընկերությունների հետ “Համակարգիչ բոլորի համար” ծրագրին մասնակցելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր ասել է, որ երեք ինտերնետ-պրովայդերներ եւ ՀՀ մի քանի առեւտրային բանկեր եւս ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Նրա խոսքերով, ծրագրի փորձնական փուլի ընթացքում իրացվել է 1500 համակարգիչ նախատեսված 500-ի փոխարեն:

Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում համակարգիչների վաճառքի ամենամյա ծավալը նախատեսվում է հասցնել 15 հազարի: