15:09 | 12.11.09 | Նորություններ | 3056
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հավանության է արժանացրել թվային հեռուստատեսության ներդրման հայեցակարգը
Ինչպես այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հայեցակարգի համաձայն, մինչեւ այս տարեվերջ ձեռնարկվելու են համապատասխան օրենսդրական փոփոխություններ եւ մշակվելու է անալոգայինից թվային հեռարձակման անցնելու միջոցառումների ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ թվային հեռարձակմանն անցումը կնպաստի հաճախականությունների ծածկույթի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ, հաշվի առնելով թվային հեռարձակման անցնելու վերաբերյալ հասարակական արձագանքը, կառավարությունն այդ գործընթացի գրագետ կազմակերպման նպատակով հրավիրել է Եվրոպական Միության փորձագետների: