16:14 | 23.10.09 | Նորություններ | 3425

Հայաստանում կկայանա ծրագրավորման բաց մրցույթ

Երեւան /Մեդիամաքս/. “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այսօր հայտարարել են հերթական “Ծրագրավորման բաց մրցույթի” անցկացման մասին:

Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան մասնագետները, ովքեր տիրապետում են ծրագրավորման C++ լեզվին:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 16-ը aorc@eif.am էլեկտրոնային հասցեով:

Մրցույթը կանցնի երկու փուլով` անհատական եւ թիմային: Անհատական մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան Ծաղկաձորում մասնակցել Microsoft ընկերության կազմակերպած “Ուսումնական ճամբարին”:

Թիմային մրցությունը կկայանա նոյեմբերի 29-ին: Անհատական եւ թիմային փուլերի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական խոշոր մրցանակներ: