09:38 | 14.10.09 | Նորություններ | 3999
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր մրցակցային շուկայում առաջինն է շարժական կապի ժամանակակից ծառայությունների, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետ ապահովելու առումով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասել է "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպմանը:
"Ամենաթանկ արժեքը մարդկային կապիտալն է եւ այդ ներուժով` ստանձնած պարտավորությունները կատարելը: Միշտ պարտավորվել ենք ցանց ստեղծելու առումով եւ մեր ուժերը շարունակաբար ներդնելով` գնացել ենք առաջ: Երրորդ սերնդի ցանց ապահովելը մեկն էր այն պարտավորություններից, որը ստանձնել էր շարժական կապին օպերատորը: Այսօր արդեն, ՎիվաՍել- ՄՏՍ-ն առաջարկում է այդ ցանցի ընձեռած հնարավորություններից օգտվելու տարբեր լուծումներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր մրցակցային շուկայում առաջինն է շարժական կապի ժամանակակից ծառայությունների, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետ ապահովելու առումով", - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ հաջողությունների հասնելու համար "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գլխավոր տնօրենը կարեւոր համարել վաղվա մասնագետներին ընդառաջ գնալու բիզնեսի պատրաստակամությունը: