16:49 | 09.10.09 | Նորություններ | 4287
Երեւան /Մեդիամաքս/. “Այբ” կրթական հիմնադրամն այսօր Երեւանում անցկացրեց Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) OpenCourseWare կրթական ռեսուրսի հայելային կայքէջի ներկայացումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հայելային կայքը գործում է http://ocw.mit.am հասցեով:
Հայելային կայքը միացված է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ներքին ցանցին, ինչպես նաեւ ARENA ցանցին, որը միավորում է 32 հայկական բուհ: Սա նշանակում է, որ տվյալ ցանցերից հնարավոր է օգտվել OpenCourseWare-ի ռեսուրսներից առանց ինտերնետին միանալու (լոկալ ցանցով):
OpenCourseWare-ում հասանելի են 1900 կրթական ծրագրեր 40 առարկաներով` ներառյալ դասախոսությունների տեսագրություններ, խնդիրներ, թեսթեր եւ այլն: Այս կրթական ռեսուրսից ամսական օգտվում է 1 մլն մարդ: