16:33 | 01.10.09 | Նորություններ | 4080

Հայաստանի ՏՏ ոլորտում գործում են 175 կազմակերպություններ

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ՏՏ ոլորտում գործում են 175 ընկերություններ, որոնցից 56-ը` արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղեր են:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) երկրի ՏՏ քաղաքականությանը նվիրված կլոր սեղանին ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են, որ կլոր սեղանի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը եւ Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Կլոր սեղանն անց է կացվում «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) միջազգային գիտաժողովի շրջանակներում: