15:10 | 30.09.09 | Նորություններ | 3795

iCON Communications-ը իջեցնում է սակագներն ու առաջարկում նոր ծառայություններ

Երեւան /Մեդիամաքս/. Ինտերնետ պրովայդեր iCON Communications-ն այսօր հայտարարել է սակագների իջեցման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, iCON Communications ընկերության կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը տեղեկացրել է հետեւյան սակագնային փաթեթների գների նվազեցման մասին`

- iCON connect (256 կբ/վ ներբեռնում/ 64 կբ/վ արտաբեռնում - ամսական 15 հազարից մինչեւ 12 հազար դրամ);
- iCON media (512 կբ/վ ներբեռնում/ 128 կբ/վ արտաբեռնում – ամսական 24 հազարից մինչեւ 22 հազար դրամ);
- iCON optima (1024 կբ/վ ներբեռնում/ 256 կբ/վ արտաբեռնում – ամսական 45 հազարից մինչեւ 33 հազար դրամ):

Նոր սակագնայի փաթեթներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:

Րաֆֆի Քասսարջյանը տեղեկացրել է նաեւ ընկերության երկու նոր ծառայությունների մանին` վիրտուալ տեղական ցանցի ծառայություն (Virtual local area network - VLAN) եւ ինտերնետին ժամանակավոր միանալու կանխավճարային iCON stream փաթեթ:

VLAN ծառայությունը նախատեսված է քաղաքի տարբեր վայրերում մասնաճյուղեր ունեցող կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել ընկերության միասնական ցանց:  

iCON stream ծառայությունը հնարավորություն է տալիս 1024 կբ/վ ներբեռնում /256 կբ/վ արտաբեռնում արագությամբ ժամանակավոր միանալ ինտերնետին` օրական վճարելով 3000 դրամ:

Ամփոփելով հայկական շուկայում ընկերության առաջին 6 ամիսների աշխատանքը` Րաֆֆի Քասսարջյանը նշել է, որ ներկայումս iCON-ի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմում է 70ք. կմ: Ծածկույթն ապահովվում է 38 բազային կայաններով:

Ընթացիք տարվա վերջին եւ 2010 թվականի սկզբին ընկերությունը մտադիր է ծածկել Երեւանի ողջ տարածքը: