13:55 | 30.09.09 | Նորություններ | 3625

Նոյեմբերին կհանձնվի ՀՀ նախագահի մրցանակը` ՏՏ ոլորտում հատուկ ավանդի համար

Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերին Երեւանում կհանձնվի ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը ՏՏ ոլորտում հատուկ ավանդ նեդնելու համար` “Համաշխարհային հեղինակություն” անվանագարգի հաղթողին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այդ մասին տեղեկացրել են Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ Synopsys-Armenia ընկերության գլխավոր տնօրեն Րիչ Գոլդմանը:

Խորհրդականի խոսքերով, այս անվանակարգը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն եւ կօգնի ընդգծել երկրի տեղն ու դերակատարոթյունը համաշխարհային ՏՏ քարտեզի վրա:

Synopsys-Armenia ընկերության ղեկավարը նշել է, որ հաղթողի ընտրությունը կատարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվանի մասնագետներից բաղկացած միջազգային մրցութային կոմիտեն, որն ընտրության համար հիմք է ընդունել Նոբելյան մրցանակի շնորհման մեխանիզմը:

Րիչ Գոլդմանը տեղեկացրել է, որ մրցույթային հանձնաժողովը նախապատվությունը տվել է ԱՄՆ-ն ներկայացնող թեկնածուին, “ով համաշխարհային համբավ է վայելում եւ մեծ կշիռ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում”: