11:10 | 15.09.09 | Նորություններ | 2922

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ու BirthLink-ը ազդարարել են նորածինների խնամքի պայմանների բարելավման ծրագրի մեկնարկը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորն ու BirthLink բրիտանական կազմակերպությունը այսօր Երեւանում հայտարարել են նորածինների խնամքի պայմանների բարելավման ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախագծի շրջանակներում “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը միջոցներ է տրամադրել անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար, որոնք կտեղադրվեն Երեւանի 11 ծննդատներում:

Ինչպես նշել է BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորին, ընտրվել են Երեւանի ծննդատները, քանի որ Հայաստանում ծնված երեխաների 40 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին:

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, “գիտակցելով նորածինների խոցելիությունը եւ պահանջվող խնամքի բարդությունները` մեր ընկերությունը չէր կարող անտարբեր մնալ այդ նախագծի նկատմամբ”: