15:07 | 19.08.09 | Նորություններ | 3002

    Orange Armenia-ի շուկա մտնելու օրը շարունակում է գաղտնիք մնալ

    Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորի` շուկա մտնելու օրը շարունակում է գաղտնիք մնալ, այսօր ասել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` Բրունո Դյութուան ընդգծել է, որ ընկերությունը կպահի տված խոստումը եւ կսկսի ծառայություններ մատուցել մինչեւ տարեվերջ: