12:14 | 27.07.09 | Նորություններ | 3399
Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն այսօր հայտնել է համակարգին նոր հեռախոսային եւ ինտերնետային պրովայդերի` Unitel ընկերության միանալու մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Telcell-ում, այժմ Unitel-ի ծառայությունների դիմաց կարելի է վճարել Telcell-ի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերում, որոնք տեղակայված են Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Վճարման գործընթացը զբաղեցնում է ոչ ավել, քան 1 րոպե, իսկ վճարողներից միջնորդավճար չի գանձվում:
Telcell-ի բաժանորդների համար 2009թ. օգոստոսի 1-ից գործելու է հատուկ առաջարկ. Unitel համակարգում գրանցված բաժանորդները կարող են իրենց միջազգային զանգերի պարտքերը մարել 10 տոկոս զեղչով: Այդ բոնուսը փոխանցվելու է վճարային տերմինալների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ: