16:48 | 23.07.09 | Նորություններ | 3195
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարել է 3G եւ GPRS ռոումինգի ոլորտում գործընկերների թիվն ավելացնելու մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերությունում, ներկայումս 3G-ռոումինգը հասանելի է աշխարհի 28 երկրներում, իսկ GPRS-ռոումինգը` 56 երկրներում:
Հուլիսին Beeline-ի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G-ռոումինգ Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, երկկողմանի GPRS-ռոումինգ` Շվեյցարիայում եւ Լիտվայում:
«3G ու GPRS ռոումինգի ոլորտում գործընկերների թվի ավելացումը ժամանակի պահանջ է. չէ՞ որ այսօր բջջային ցանցի օգնությամբ ինտերնետից օգտվելը սովորական երեւույթ է», - հայտարարել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«ԱրմենՏելի» ռոումինգ գործընկերների թիվը, ներառյալ գլոբալ ռոումինգի ծառայությունները, ներկայումս կազմում է 475 օպերատոր աշխարհի 214 երկրներում: