12:43 | 23.07.09 | Նորություններ | 3286
Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ”-ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը հարկային հաշվետվությունը ներկայացրել է էլեկտրոնային տարբերակով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուլիսի 22-ին “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխան հավաստագիր է ստացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից:
“Հարկատու 3” էլեկտրոնային համակարգի շնորհանդեսի ընթացքում “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր հաշվապահը ներկայացրել է հունիս ամսվա ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշվետվությունը, որից հետո Ռալֆ Յիրիկյանը բջջային հեռախոսի միջոցով դրել է իր էլեկտրոնային ստորագրությունը: