11:06 | 16.06.09 | Նորություններ | 2719

“Վիվասել-ՄՏՍ”-ը գործարկել է “Բիզնես Ֆլեքսի” նոր փաթեթը

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ” բջջային օպերատորը գործարկել է “Բիզնես Ֆլեքսի” նոր կորպորատիվ փաթեթը:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ բաժանորդները կարող են ինքնուրույն ստեղծել սակագնային պլան` հաշվի առնելով ցանկացած ուղղությամբ զանգերի սակագները, կամ նախատեսված բյուջեն:

Ստեղծելով սակագնային պլան` բաժանորդը կարող է դիմել “Վիվասել-ՄՏՍ”-ին անմիջապես կայքից (www.vivacell.am), եւ ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բաժանորդի հետ:

“Բիզնես Ֆլեքսի” փաթեթը կարելի է ձեռք բերել նաեւ “Վիվասել-ՄՏՍ”-ի սպասարկման բոլոր կենտրոններում: