11:00 | 25.05.09 | Նորություններ | 3440
Երևան /Մեդիամաքս/. Vivacell-MTS բջջային օպերատորի գործառնական եկամուտը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է $7,4 մլն` նախորդ եռամսյակի համեմատ կրճատվելով $2,4 մլն-ով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ՄՏՍ-ի գործառնական ցուցանիշները, Vivacell-MTS-ի հասույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 17 մլրդ 847,3 մլն դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5%-ով: Միաժամանակ, օպերատորի հասույթը 2008թ. 4-րդ եռամսյակի համեմատ կրճատվել է 10,4%-ով:
Vivacell-MTS-ի եկամուտները կապի ոչ ձայնային ծառայություններից առաջին եռամսյակում աճել են 35,2%-ով:
Vivacell-MTS-ի մեկ բաժանորդից ստացված միջին ամսեկան եկամուտն (ARPU) առաջին եռամսյակում կազմել է 2 913,9 դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16,4%-ով:
Առաջին եռամսյակի վերջում Vivacell-MTS-ի` շուկայի մասնաբաժինը 79%-ից ավելացել է մինչեւ 81% :