10:39 | 19.05.09 | Նորություններ | 4296
Հայաստան նոր տեխնոլոգիական նախագծեր ներգրավելու նպատակով ստեղծվում է ռուս-հայկական վենչուրային հիմնադրամ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “Վեդոմոստի” թերթի հետ հարցազրույցում ասել է ռուսաստանյան “Սինտրոնիկս” ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը: “Սինտրոնիկսը” ղեկավարում է երեւանյան “Մարս” գործարանն ու երեք հայկական գիտահետազոտական ինստիտուտներ:
“Հայաստանի բարեկամ կառավարության օգնությամբ մենք վերակազմավորել ենք ձեռնարկությունների հարկային պարտքերն, արտադրությունը դուրս ենք բերել դեպի գործառնական փոխհատուցելիություն: Նշանակել ենք նոր տնօրեններ, որոնց խնդիրն է գիտահետազոտական ինստիտուտների հիման վրա ձեւավորել տեխնիկական կենտրոն եւ գործարանի հիման վրա` ժամանակակից արտադական հրապարակ: ՀՀ կառավարության հետ համատեղ ստեղծվում է ռուս-հայկական վենչուրային հիմնադրամ` Հայաստան նոր տեխնոլոգիական նախագծեր ներգրավելու նպատակով: Մենք շահագրգհռված ենք այդ հիմնադրամի հաջող աշխատանքով, քանի որ ընտրված նախագծերն իրականացվելու են մեր կառավարման տակ գտնվող արտադրական հարթակներում: Արդեն դիտարկվել են ավելի քան 150 նորարարական նախագծեր, եւ աշխատանքը շարունակվում է”,- ասել է Սերգեյ Ասլանյանը:
“Սինտրոնիկսի” նախագահը նշել է, որ Հայաստանում կան “որակյալ աշխատուժ, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից մնացած ուժեղ գիտատեխնիկական բազա եւ տեխնոլոգիաներ”:
“Հնարավոր է` նրանք ամենաառաջավորը չեն, սակայն հարցն այն է, թե ինչպե՞ս հող ստեղծել, որից պետք է ծիլեր հայտվեն: Մենք շատ լավ ենք գիտակցում, որ ապագայի համար պետք է ստեղծենք այդպիսի աշխատանքային պաշարներ, քանի որ “Սինտրոնիկսը” high-tech ընկերություն է, որն առաջ է շարժվում նոր տեխնոլոգիաների հաշվին”,- նշել է Սերգեյ Ասլանյանը: