10:47 | 14.05.09 | Նորություններ | 3556

“ԱրմենՏելի” հասույթը 2008 թվականին ավելացել է 8.7%-ով

Երեւան /Երեւան/. “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2008 թվականին ավելացել է 8.7%-ով` կազմելով $256.2 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, վկայակոչելով “Վիմպելկոմ” ԲԲԸ ֆինանսական եւ գործառնական արդյունքները, 2008 թվականին բջջային հեռախոսակապից “ԱրմենՏելի” հասույթը ավելացել է 16,9%-ով` կազմելով $108 մլն, իսկ ֆիքսված հեռախոսակապից` 3,3%-ով` կազմելով $148,2 մլն:

Beeline-ի բաժանորդային բազան Հայաստանում 2008 թվականին ավելացել է 23,1%-ով` կազմելով 554 հազ.: Միաժամանակ, Beeline-ի շուկայի մասնաբաժինը նախորդ տարի կրճատվել է 4,9%-ով` կազմելով 21,2%:

Հայաստանում Beeline-ի` մեկ բաժանորդից ստացված միջին ամսական եկամուտը (ARPU) կազմել է $14,6` 2007թ. համեմատ կրճատվելով 12,6%-ով: