15:32 | 18.04.09 | Նորություններ | 3731

AUA-ում անցկացվում է “ԲարՔեմփ Երեւանը”

Երեւան /Մեդիամաքս/. Ապրիլի 17-19-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է միազջգային “ԲարՔեմթ Երեւանը”:

“ԲարՔեմփ Երեւանի” թեմաներն են` նոր մեդիան, ինտերնետը եւ բարձր տեխնոլոգիաները: Ֆորումին մասնակցում են ավելի քան 200 մարդ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

Այսօրվա շնորհանդեսների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել էր տեղեկատվական միջավայրում նոր գործիքների օգտագործման եւ Հայաստանում ինտերնետի զարգացման հարցերին:

14-15 տարեկան երիտասարդներից բաղկացած խումբը ներկայացրեց Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին զեկույցը:

“Մեդիամաքս” լրատվական գործակալության փոխտնօրեն Կարեն Անտոնյանն “ԲարՔեմփ Երեւանում” ներկայացրեց www.auto.am, www.banks.am եւ www.itel.am պորտալների մոնետիզացման մասին զեկույցը:

Միջոցառման մասին մանրամասն կարող եք տեղեկանալ www.barcamp.am  կայքում: