11:10 | 15.04.09 | Նորություններ | 3557

Ռուսաստանի նախագահը ներկա է եղել Հայաստանում WiMAX տեխնոլոգիայի գործարկմանը եւ “նախանձում է մեր հայ ընկերներին”

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ վերջերս ներկա էր Հայաստանում WiMAX տեխնոլոգիայի գործարկմանը եւ “պարզապես նախանձել է մեր հայ ընկերներին”:

Ինչպես հասորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ռուսաստանի նախագահն այդ մասին ասել է “Նովայա  գազետա”-ի հետ հարցազրույցում: 

“Ես վերջերս ներկա էի Հայաստանում “վայմաքսի” տեխնոլոգիաների գործարկմանը եւ պարզապես նախանձեցի մեր հայ ընկերներին, քանի որ այն փոքր պետություն է, եւ նրանք միանգամից ծածկեցին ամեն ինչ: Կարելի է ընթանալ եւ մեքենայում հեռուստացույց դիտել. ինտերնետի միջոցով ազդանշանը հասնում է բարձր արագությամբ”,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ անցյալ տարվա աշնանը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցել էին “Կոռնետ-ԱՄ” պրովայդերի` ռուսական “Կոմստար”-ի դուստր ընկերության ծառայությունների մեկնարկի արարողությանը: