16:13 | 01.04.09 | Նորություններ | 3536

    Երեւանում տեղի կունենա “Տարածաշրջանային համագործակցության խթանում ՏՏ միջոցով” համաժողովը

    Երեւան /Մեդիամաքս/. Ապրիլի 2-3-ին Երեւանում տեղի կունենա “Տարածաշրջանային համագործակցության խթանում ՏՏ միջոցով” համաժողովը:

    Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, համաժողովը տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում /BSEC/` Հայաստանի նախագահության շրջանակներում: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ՀՀ տեղեկատվական ու հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ:

    Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը: 

    Համաժոովը կմեկնարկի վաղը, ժամը 10:30-ին` “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում: