14:32 | 01.04.09 | Նորություններ | 2649

ArmRobotics 2009-ի գրանցումը կավարտվի ապրիլի 20-ին

Երեւան /Մեդիամաքս/. ArmRobotics 2009 առաջնությանը մասնակցելու գրանցումը շարունակվելու է մինչեւ ապրիլի 20-ը:

Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում տեղի կունենա ՀՀ IT ձեռնարկությունների միության կազմակերպած (UITE) ArmRobotics 2009 բաց առաջնությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են UITE-ում, ուսանողների համար նախատեսված մրցույթը կոչված է համախմբելու երիտասարդ գիտնականներին, ներգրավելու սփյուռքի գիտական նորուժը, նպաստելու կոլեկտիվ մտածողության զարգացմանը, ինչպես նաեւ խթանելու դեպի Հայաստան նոր տեխնոլոգիաների ներհոսքը:

ArmRobotics 2009-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 3-5-ը` տեղեկատվական, հեռահաղորդակցային եւ բարձր տեխնոլոգիաների Digitec ամենամյա միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Առաջնությանը մանակցելու մանրամասներին կարելի է տեղեկանալ http://robotics.uite.org կայքում: