Երեւան /Մեդիամաքս/. Նեյչո Վելիչկովը ապրիլի 2-ից կթողնի “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը, “Նեյչո Վելիչկովի որոշումը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով”:

Մինչ նոր գլխավոր տնօրենի նշանակումը ընկերության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել “ԱրմենՏելի” ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ Նեյչո Վելիչկովի պաշտոնավարման ընթացքում “գործարկվել է երրորդ սերնդի ցանցը, ներդրվել են համակցված ապրանքատեսակներ, կատարելագործվել են մարքեթինգային գործիքները, օպտիմալացվել են բիզնես գործընթացները”: “Նեյչո Վելիչկովի ղեկավարության ներքո ընկերությունը պահպանեց իր շահույթը բարձր մակարդակում` չնայած բարդ տնտեսական իրադրությանը”,- նշել է Անուշ Բեղլոյանը: