15:06 | 25.03.09 | Նորություններ | 3692

Virage Logic International-ը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում բացել է նոր լաբորատորիա

Երեւան /Մեդիամաքս/. Virage Logic International կորպորացիան այսօր Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ներկայացրել է նախագծման եւ թեստավորման գերբարձր ինտեգրման էլեկտրոնային սխեմաների լաբորատորիան:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Virage Logic International-ի փոխնախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լաբորատորիան գործելու է 2007 թ. կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետին կից բացված ՏՏ կրթության եւ հետազոտությունների կենտրոնում: 

Երվանդ Զորյանի խոսքերով, չիպերի նախագծման եւ թեստավորման առումով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Նա նշել է, որ այդ համատեսքտում կրթությունը կարեւոր դեր է խաղում, եւ հենց այդ պատճառով Virage Logic-ը Հայաստանում իր գործունեության մեջ շեշտադրում է թրենինգներն ու հետազոտությունները:

ԵՊՀ-ի հետ Virage Logic-ի համագործակցության շրջանակներում ընկերությունն այս տարի IP եւ ծրագրային ապահովման բաղադրիչներին կհատկացնի $2,3 մլն: