10:52 | 20.03.09 | Նորություններ | 4546

    “ԱրմենՏել”-ում ստեղծվել է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների տեխնիկական աջակցության միասնական համակարգ

    “ԱրմենՏել” ընկերությունում (Beeline ապրանքանիշ) ստեղծվել է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների տեխնիկական աջակցության միասնական համակարգ:

    Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ընկերությունում, հավաքելով 1-00 համարը, “ԱրմենՏելի” բաժանորդները կարող են դիմել մասնագետների օգնությանը:
    Մինչ այս ծառայության գործարկումը ֆիքսված հեռսախոսակապի բաժանորդների տեխնիկական խնդիրները լուծվում էին բնակության վայրի ԱՀԿ-ներ զանգահարելու միջոցով:

    Սպասարկման խմբում աշխատում են 12 մասնագետներ, ովքեր ամեն օր ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ն խորհրդատվություն են տրամադրում եւ անսարքությունների վերացման հայտեր ձեւակերպում:

    “Տեղեկատվական հոսքերի նման միավորման շնորհիվ ընկերությունը հայտերի կատարման վերահսկման ու ցանցի արդյունավետ ախտորոշման լրացուցիչ հնարավորություններ է ստանում: Մենք դա չափազանց կարեւոր ենք համարում մեր ծառայությունների որակի անընդհատ բարելավման տեսանկյունից”,- նշել է “ԱրմենՏելի” բաժանորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը: