14:56 | 03.03.09 | Նորություններ | 3631
Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի ցուցանիշներով Հայաստանը գտնվում է առաջին տեղում ըստ Opera Mini բջջային բրաուզերներից օգտվողների թվի աճի:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Opera Software ըկերության հաղորդագրությունը, Հայաստանը առաջատարի դիրքում է նաեւ ըստ յուրաքանչյուր սպառողի այցելած էջերի թվի: Հայաստանում ամեն սպառող ամսեկան այցելում է միջինը 669 էջ: Հայաստանին հաջորդում են Ուկրաինան, Ինդոնեզիան, Ղազախստանը եւ Ռուսաստանը:
Opera բջջային բրաուզերների համաշխարհային լսարանը ներառում է ավելի քան 20 մլն մարդ: