17:01 | 09.12.25 | Նորություններ | 128
DevFest Armenia 2025-ը, որի նպատակն է խթանել շարունակական ուսուցումը, համագործակցությունը եւ նորարարությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում, տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Woods Center-ում:
GDG Yerevan համայնքի կողմից ամեն տարի կազմակերպվող եւ Google-ի աջակցությամբ անցկացվող միջոցառումը կամախմբի 200-ից ավելի մասնակցի՝ ծրագրային ապահովման մասնագետների, հետազոտողների, պրոդուկտ մենեջերների, ուսանողների եւ տեխնոլոգիական մասնագետների Հայաստանից եւ արտերկրից:
Այս տարվա DevFest-ը ներառում է ընդլայնված ծրագիր՝ միջազգայնորեն ճանաչված խոսնակների մասնակցությամբ։ Ներկայացումները կընդգրկեն ԱԲ եւ մեքենայական ուսուցում, ամպային տեխնոլոգիաներ, մոբայլ եւ վեբ ծրագրավորում, DevOps, կիբերանվտանգություն, UI/UX դիզայն, ճարտարապետություն եւ այլ թեմաներ:
30-ից ավելի խոսնակ կարծարծի մի շարք նորարարական թեմաներ, ինչպիսիք են AI Agents-ը, Enterprise Cloud-ը, Flutter-ը ծրագրավորման մեջ, ծրագրային ճարտարապետությունը, Developer Experience-ը եւ LLM-ի անվտանգությունը։
Կանցկացվի երեք գործնական տեխնիկական աշխատարան, որոնց մասնակիցները կստանան Google Cloud կրեդիտներ։ Սպասվում է նաեւ, գործընկեր ընկերությունների ցուցադրություններ եւ ինտերակտիվ շփման (networking) հնարավորություն տեղական եւ միջազգային փորձագետների հետ։
Կգործի անվճար տրանսպորտ Երեւանի կենտրոնից դեպի միջոցառման վայր եւ հետ։
DevFest Armenia 2025-ը իրականացվում է Grid Dynamics-ի, Ameriabank-ի, EPAM-ի, ARDY Academy-ի եւ Woods Center-ի աջակցությամբ:
Մասնակցությունն անվճար է, գրանցվել եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալ հնարավոր է այստեղ։