Anthropic-ը թողարկել է Claude Code-ը Slack-ում՝ ծրագրավորողների աշխատանքային հոսքերն ավտոմատացնելու նպատակով
Anthropic-ը գործարկել է Claude Code-ը Slack-ում՝ հնարավորություն տալով ծրագրավորողներին կոդավորման առաջադրանքներ տալ ուղիղ չատից։ 

Սա կարող է դառնալ նոր թրենդի սկիզբ․ կոդավորման օգնականների հաջորդ մեծ մրցակցային դաշտը ոչ թե մոդելներն են, այլ աշխատանքային հոսքերը։

Մինչ այս, մշակողները Slack-ում Claude-ի միջոցով կարող էին ստանալ միայն թեթեւ տեխնիկական աջակցություն՝ կոդի հատվածներ գրել, դեբագ անել եւ այլն։ 

Այժմ նրանք կարող են նշել @Claude՝ սկսելու ամբողջական կոդավորման սեսիա՝ օգտագործելով Slack-ի կոնտեքստը, օրինակ՝ բագերի հաշվետվություններ կամ ֆունկցիոնալի պահանջներ։ Claude-ը վերլուծում է վերջին հաղորդագրությունները՝ առաջադրանքների ճշգրիտ կատարման նպատակով, հրապարակում է առաջընթացի թարմացումներ թրեդերում եւ կիսվում հղումներով՝ աշխատանքի վերանայման համար։



Այս հնարավորությունը դեռրս բետա տարբերակով է հասանելի, Anthropic-ը դեռ չի հաստատել, թե երբ լայնածավալ հասանելիություն կլինի։ 

AI կոդավորման շուկան գնալով ավելի մրցակցային է դառնում եւ կարեւոր է սկսում դառնալ ոչ միայն մոդելի հնարավորությունները, այլ ինտեգրման խորությունը եւ տարածումը։ Միեւնույն ժամանակ, այս ինտեգրումը առաջացնում է նաեւ կոդի անվտանգության եւ մտավոր սեփականության պաշտպանության հարցեր, քանի որ ավելացնում է եւս մեկ հարթակ, որի միջոցով պետք է վերահսկվի զգայուն տվյալների հասանելիությունը՝ միաժամանակ ստեղծելով նոր կախվածություններ, ինչպիսիք են API-ի խափանումները։