11:00 | 11.04.25 | Նորություններ | 915

    200 մլն դրամ կհատկացվի Սեւան Ստարտափ Սամմիթ 2025-ին

    200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։

    Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 10-ի նիստում:

    Սեւան Ստարտափ Սամմիթը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50 հազար մասնակցի եւ հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրից: Միջոցառումը կարեւոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձեւավորման եւ զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք Հայաստան գալով՝ իրենց հետ բերել են նաեւ տարիների փորձով ձեւավորված միջազգային ստարտափ մշակույթ:

    Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ Սեւան Ստարտափ Սամմիթ 2025-ը կգերազանցի նախորդ սամմիթներին իր մասշտաբայնությամբ եւ բովանդակությամբ:

    Նորարարական միջոցառում լինելուց բացի, այս տարի Սեւան Ստարտափ Սամմիթ 2025-ը կլինի նաեւ մի շարք ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող հարթակ։ Մասնավորապես՝ Youth PreCOP 2025, Sevan AgriTech Summit 2025, Energy Transition and Entrepreneurship Summit 2025, Sevan EV Rally 2025, WineTech Summit @Sevan 2025, Mining & Metals Innovation Forum 2025, FinTech Summit @Sevan 2025։