13:41 | 10.04.25 | Նորություններ | 969
Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 9001:2015 միջազգային հեղինակավոր հավաստագրի որակի կառավարման ոլորտում բարձր չափանիշներ ապահովելու համար:
Այս հավաստագիրը Team-ը ստացել է Եվրոպական Cert International միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացնող ընկերության կողմից:
ISO 9001:2015-ը վկայում է, որ Team Telecom Armenia-ն, հավատարիմ լինելով բարձրորակ ծառայությունների տրամադրման սկզբունքին, մշտապես աշխատում է հեռահաղորդակցության ոլորտային գործընթացների բարելավման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ շուկայական վստահության ամրապնդման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
«Սա մեր հերթական թիմային նվաճումն է: Լինելով առաջադեմ հայկական ընկերություն՝ նպատակ ունենք ամենօրյա աշխատանքի արդյունքում սահմանելու նոր նշաձողեր՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը դարձնելով առավել մրցունակ ու միջազգային հեղինակավոր չափանիշներին համապատասխան: Մենք շարունակելու ենք կատարելագործել որակի կառավարման համակարգերը՝ կարեւորելով հաճախորդների եւ գործընկերների գոհունակությունն ու բարձրորակ ծառայությունների տրամադրումը»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ընկերությունը արժանացել էր նաեւ ISO 27001:2013 սերտիֆիկատի՝ հաստատելով տվյալների պաշտպանության բարձր մակարդակը։ 2024 թվականին ընկերությունը հաջողությամբ թարմացրել է սերտիֆիկացումը՝ ստանալով ISO 27001:2022, ինչը հաստատում է տեղեկատվական անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանությունը։ Team-ը շարունակում է ապահովել տվյալների վստահելի պաշտպանություն հաճախորդների եւ գործընկերների համար: