13:04 | 09.04.25 | Նորություններ | 5877
EasyPay ընկերությունը Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու նոր տարբերակ է ներկայացնում։ Այժմ հնարավոր է գումար ստանալ նաեւ ВТБ Онлайн հավելվածից ուղիղ easywallet հավելվածի հաշվին՝ հեռախոսահամարի միջոցով։
Ընկերությունից հայտնում են, որ գումարն անմիջապես փոխանցվում է easywallet օգտատիրոջ հաշվին։ Հավելվածի օգտատերերի համար փոխանցումներն առանց միջնորդավճարի են, իսկ փոխանցողի համար՝ փոխանցվող գումարի 0․5%-ի չափով, առնվազն՝ 30 ռուբլի։ Մեկ փոխանցման համար գործում է 50-150 000 ռուբլի սահմանաչափ, իսկ մեկ օրվա ընթացքում հնարավոր է փոխանցել առավելագույնը 1 000 000 ռուբլի։ Ամսական սահմանաչափը նույնպես 1 000 000 ռուբլի է, իսկ բանկի «Привилегия» կամ «Прайм+» ծառայությունների փաթեթից օգտվող հաճախորդների համար՝ 5 000 000 ռուբլի։
ВТБ Онлайн հավելվածից գումարը փոխանցվում է ռուբլով, եւ այն ավտոմատ կերպով փոխարկվում է դրամի։ Փոխանցումը կատարվում է ստացողի՝ easywallet հաշվին կցված հեռախոսահամարին։
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է, որ ВТБ Онлайн հավելվածի օգտատերը գլխավոր էջում սեղմի «Перевести по телефону» կոճակը, մուտքագրի ստացողի հեռախոսահամարը, հաջորդաբար ընտրի «В другую страну», հետո «Армения», այնուհետեւ «По номеру телефона», ապա «ООО «Изи Пей»» տարբերակները, եւս մեկ անգամ մուտքագրի ստացողի հեռախոսահամարը, լրացնի փոխանցվող գումարի չափը եւ սեղմի հաստատման կոճակը։ Գումարն ակնթարթորեն կփոխանցվի easywallet օգտատիրոջ հաշվին։
Ինչպես ցանկացած գործարք անելու, այնպես էլ ВТБ Онлайн հավելվածից easywallet հավելվածի հաշվին փոխանցումներ ստանալու համար easywallet օգտատերը պետք է լինի նույնականացված, կցի բանկային քարտ իր հաշվին կամ բացի անվճար բանկային հաշիվ անմիջապես հավելվածում։