Խանութների համար ծրագրային ապահովման մշակող Shopify-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Թոբի Լուտկեն X-ում գրություն է հրապարակել, որն ուղարկել է Shopify-ի աշխատակիցներին։

Դրանում նա պնդում է, որ AI-ի «ռեֆլեքսիվ» օգտագործումը պետք է լինի «հիմնական հմտություն» ընկերության աշխատակիցների համար, իսկ դրա «խելացի» կիրառումը` «հիմնարար պահանջ» աշխատողների համար: Աշխատանքի արդյունավետության գնահատման հարցաշարին կավելացվեն նեյրոնային ցանցերի վերաբերյալ հարցեր։

Ըստ Լյուտկեի, նեյրոնային ցանցերի ներդրումը ամենաարագ փոխակերպումն է, թե ինչպես պետք է կատարվի աշխատանքը: Իսկ AI-ի «ճիշտ» օգտագործումը հմտություն է, որը պետք է սովորել: Նա նշում է`նրանք, ովքեր արդեն օգտվում են նեյրոնային ցանցերից, սկսել են «տասն անգամ ավելի արագ» աշխատել եւ «հարյուր անգամ» ավելացրել են կատարված առաջադրանքների ծավալը։ Ինքը՝ Լուտկեն, արդեն օգտագործում է արհեստական բանականությունը եւ չի թաքցնում խանդավառությունը նեյրոնային ցանցերի նկատմամբ:

Լուտկեն գրում է, որ ընկերությունում, որը տարեցտարի աճում է «20-40%-ով», աշխատակիցները պետք է ամեն տարի կատարելագործվեն մոտավորապես նույն չափով, որպեսզի անցնեն իրենց հմտությունների գնահատումը։ Նա խոստովանում է, որ դա հնչում է «սարսափելի», բայց իրականում այնքան էլ վատ չէ. ի վերջո, աշխատակիցները կսովորեն եւ կբարելավվեն գործընկերների ընկերակցությամբ՝ կիսելով գիտելիքները եւ ստանալով նրանցից արձագանքներ:

«AI-ն ունիվերսալ գործիք է, եւ այլեւս հնարավոր չէ հրաժարվել նեյրոնային ցանցերի հետ փոխազդեցություն սովորելուց»,- ասում է Լուտկեն՝ նշելով, որ հակառակ դեպքում դա կհանգեցնի լճացման, ինչն էլ՝ «դանդաղ ձախողման»։

«Նախքան ավելի շատ անձնակազմ խնդրելը, ապացուցեք, որ չեք կարող կատարել առաջադրանքները նույնիսկ AI-ի օգնությամբ», - գրում է Լուտկեն: