11:54 | 02.04.25 | Նորություններ | 1106
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով եւ հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։
YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաեւ դրամայնացնել իրենց հետեւորդների եւ դիտումների քանակը եւ ստանալ FTN-ներ որպես պարգեւատրում:
10.000-100.000 հետեւորդ ձեռք բերելու դեպքում օգտատերերը կարող են ստանալ 0.10$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետեւորդի համար, 100.000-900.000 հետեւորդ հավաքելու դեպքում՝ 0.15$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետեւորդի համար, իսկ 900.000-ից ավելի հետեւորդ ձեռք բերելու դեպքում՝ 0.20$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետեւորդի համար: 1 միլիոն հետեւորդի սահմանը հատած YoBlogger-ները կստանան 0.22$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետեւորդի համար:
Օգտատերերն իրենց տեսանյութերի, հոդվածների, տեքստերի հրապարակման ամեն 10.000-100.000 դիտումի դիմաց կարող են վաստակել 0.0021$ (ամեն մեկ դիտումը՝ 0.0021 $), 100.000-900.000 դիտումի դիմաց՝ 0.0029$ (ամեն մեկ դիտումը 0.0029$), իսկ 1մլն եւ ավելի դեպքում՝ յուրաքանչյուր դիտում՝ 0.0037$ համարժեք FTN։
YoBlog հարթակում հայտնվելու համար հարկավոր է ընդամենը մուտք գործել YoHealth հավելված, սեղմել գլխավոր էջի ձախակողմյան հատվածի վերին կոճակը եւ ընտրել նախասիրությունները։
Նշվում է, որ եթե օգտատերը մեկ անգամ կատարել է կանխիկացում, հաջորդ կանխիկացումը կկատարվի միայն նախորդ կանխիկացումից հետո ավելացված հետեւորդների համար, նույն կանոնն աշխատում է նաեւ դիտումների համար։
YoHealth-ն ակտիվ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը եւ դրամայնացնում դրանք։ Այն նաեւ նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։
Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում: