17:13 | 01.04.25 | Նորություններ | 5241

    Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը

    Արտերկիր մեկնելիս մարդիկ փնտրում են լավագույն եւ առավել մատչելի լուծումներ՝ էժան ավիատոմսեր, հարմարավետ հյուրանոցներ եւ, իհարկե, կապի ամենից հարմար ու մատչելի ծառայություն:

    Wi-Fi Calling-ը հենց այդ ծառայությունն է: Այն հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին:

    Արտերկրում Wi-Fi Calling ծառայությունից օգտվելիս բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներն ու ծառայությունների ներառումները:


    Գործարկումից շատ չանցած՝ Wi-Fi Calling-ը գնահատվել ու լայն տարածում է ստացել Viva-ի բաժանորդների շրջանում: Ընդամենը 1 տարում արտերկրում Wi-Fi Calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ ձայնային թրաֆիկը աճել է երեք անգամ՝ սահմանելով նոր ռեկորդ:



    Ի՞նչ է Wi-Fi Calling-ը

    •    Զանգը կատարվում ու ստացվում է Wi-Fi ցանցի միջոցով` առանց բջջային ցանցի անհրաժեշտության:  
    •    Արտերկրից զանգեր կատարելու ու ստանալու դեպքում՝ նույն սակագները, ինչ Հայաստանում:
    •    Անվճար մուտքային զանգեր:
    •    Անվճար ակտիվացում:
    •    Օգտագործման համար հավելյալ գումար չի գանձվում:

    Ի՞նչպես օգտվել Wi-Fi Calling-ից

    •    Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է
    •    Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:
    •    Ակտիվացնել Wi-Fi Calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում:
    •    Միանալ ցանկացած Wi-Fi ցանցի:
    •    (Խորհուրդ է տրվում) Ակտիվացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode)։

    Այսպիսով՝ արդեն անցյալում են «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «Սպասիր՝ մեսենջերով զանգեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Կարիք չկա փնտրելու այլընտրանքային կապի միջոցներ:

    Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու եւ ուղարկելու նորարար լուծումը մշակել է Viva-ն՝ որպես իր բաժանորդների համար նախատեսված բացառիկ ծառայություն:

    Իրավիճակներ, երբ Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալն ու ուղարկելը պարզապես անհրաժեշտություն է

    •    Քարտային/բանկային գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ:
    •    Վարկային վճարումների մասին հիշեցումներ:
    •    Այլ կարեւոր SMS հաղորդագրություններ՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում:

    Wi-Fi Calling. մշտական կապ հայրենիքի հետ՝ հայկական սփյուռքի համար

    Wi-Fi Calling-ի շնորհիվ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շարունակել օգտվել իրենց հայկական համարից` անկախ գտնվելու վայրից,= եւ խոսել հարազատների հետ նույն սակագներով, ինչ Հայաստանում, ստանալ եւ ուղարկել SMS-ներ:

    Հետաքրքիր փաստեր

    Wi-Fi Calling-ից արտերկրում առավել ակտիվ օգտվում են "Samsung" (66%) եւ "Apple" (30%) սարքերով: