Apple-ն իր ամենամյա WWDC ծրագրավորողների համաժողովը կանցկացնի հունիսի 9-ից 13-ը։
Ընկերությունը պատրաստում է ինտերֆեյսի դիզայնի «արմատական» թարմացում iOS 19, iPadOS 19 եւ MacOS 16 համակարգերի համար, որը «ընդհանուր առմամբ» ներշնչված կլինի visionOS-ով:
Բացի այդ, AirPods ականջակալները կստանան համաժամանակյա թարգմանության գործառույթ։ Այն պետք է ավելացվի 2025 թվականին նախատեսված ծրագրային ապահովման թարմացումներից մեկով: Ժամանակ առ ժամանակ ընկերությունը ցուցադրում է նաեւ նոր սարքեր WWDC-ում: 2025 թվականին այն արդեն ներկայացրել է նորացված iPad Air, MacBook Air, Mac Studio եւ iPhone 16e սարքերը: Թարմացված Mac Pro-ն ու AirTag-ը կարող են հաջորդը լինել, գրում է The Verge-ը:
2024-ի շնորհանդեսին Apple-ը, ի թիվս այլնի, ներկայացրել էր Apple Intelligence AI համակարգը, ներառյալ Siri օգնականի առանձնահատկությունները։