18:13 | 24.03.25 | Նորություններ | 495
Apple ընկերությունը ցանկանում է Visual Intelligence ֆունկցիան ներդնել Apple Watch-ում, որը ներկայումս աշխատում է iPhone 16-ի վրա։
Այն թույլ է տալիս օգտատերերին ծանոթանալ իրենց գտնվելու վայրի եւ շրջակա օբյեկտների մասին: Այս մասին հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը։
Այդ նպատակով Apple-ն աշխատում է Apple Watch-ի տարբերակի վրա, որին նախատեսում է ավելացնել տեսախցիկներ եւ AI գործառույթներ: Սա թույլ կտա սարքին «տեսնել» իր շուրջը գտնվող աշխարհը եւ օգտագործել AI՝ ավելի համապատասխան տվյալներ տրամադրելու համար:
Ստանդարտ շարքի ժամացույցներում տեսախցիկը կավելացվի հենց էկրանին՝ ինչպես iPhone-ի առջեւի տեսախցիկը, բայց Ultra-ում այն կտեղակայվի կողային վահանակի վրա:
Սակայն այս սարքերի թողարկումը կարող է երկար ժամանակ տեւել, նշում է Գուրմանը: