Triple S Ventures-ը հայտնել է SimCare AI-ում ներդրում կատարելու մասին։
SimCare AI-ը նորարարական ընկերություն է, որն օգտագործում է արհեստական բանականությունը՝ հեղափոխելու բուժառուների վիրտուալ խնամքը եւ աջակցելու կլինիկական որոշումներին:
Այս ներդրումը համապատասխանում է Triple S Ventures-ի հանձնառությանը՝ աջակցելու զգալի ազդեցություն ունեցող ստարտափներին, որոնք նպաստում են առաջընթաց գրանցել առողջապահական եւ տեխնոլոգիական ոլորտում:
Իրական բժշկական սցենարներ սիմուլյացնելով՝ SimCare AI-ը նորագույն գործիքներով հզորացնում է բժիշկներին, բուժքույրերին եւ բժշկական ոլորտի ուսանողներին, որպեսզի կատարելագործվեն հմտությունները որոշումներ կայացնելիս՝ նպաստելով հիվանդի բուժման առավել բարենպաստ արդյունքների:
«Մենք ոգեւորված ենք, որ աջակցում ենք SimCare AI-ի առաքելությունը, որը ԱԲ-ի վրա հիմնված լուծումներ է բերում առողջապահության ոլորտ։ Այս տեխնոլոգիան զգալիորեն բարելավելու ներուժ ունի, թե ինչպես են մասնագետները սովորում, ախտորոշում եւ բուժում հիվանդներին: Այս ներդրումը արտացոլում է հեղափոխական նորարարությունները բացահայտելու եւ դրանց աջակցելու մեր ռազմավարությունը», - ասել է Triple S Ventures-ի կառավարող գործընկեր Ավագ Սիմոնյանը:
Triple S Ventures-ի աջակցությամբ SimCare AI-ը նախատեսում է բարելավել իր ԱԲ կարողությունները եւ արագացնել դրանց ներառումը մի շարք հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում եւ առողջապահական համակարգերում:
Triple S Ventures-ը եւ SimCare AI-ը հանձն են առել նպաստել առողջապահության ապագայի վերափոխմանը արհեստական բանականության ներդրմամբ` ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները դարձնելով ավելի մատչելի եւ արդյունավետ ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ բուժառուների համար:
Այս ներդրումը ֆոնդի պորտֆելի ընկերությունների թիվը հասցնում է 18-ի։