«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ ՀՀ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում:
Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն:
Ընկերությունից հայտնում են, որ շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի եւ աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման հանձնառությունը։
Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը գրանցել է եկամուտների 6% եւ զուտ շահույթի 35% աճ:
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը, կատարել էական ներդրումներ 5G տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ էլ ավելի բարելավել իր ծառայությունների որակը՝ բաժանորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար: