11:16 | 03.03.25 | Նորություններ | 2340
Մարտի 5-6-ին ISTC կենտրոնում կանցկացվի Բաց տվյալների օր Հայաստան 2025 (Open Data Day Armenia 2025) միջոցառումը։
Այն International Open Data Day նախաձեռնության մաս է, որն աջակցում է բաց տվյալների տարածմանն ու ինֆորմացիայի թափանցիկության մեծացմանը՝ պետական կառույցների, բիզնեսների, հասարակական կազմակերպությունների եւ մասնակիցների կողմից։
Հայաստանում Բաց տվյալների օրն անցկացվում է երկրորդ անգամ։
Մասնակիցները հնարավորություն կունենան սովորել, թե ինչպես ճիշտ կիրառել բաց տվյալները, ճանաչել ոլորտի մասնագետներին եւ ընդլայնել կապերը, ինչպես նաեւ բացահայտել տվյալների միջոցով խնդիրներ լուծելու հնարավորությունները Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։
Բաց տվյալներին նվիրված միջոցառումներն անցկացվում են ամբողջ աշխարհում։ Հայաստանում այս միջոցառումը կազմակերպվում է Open Data Armenia կազմակերպության թիմի կողմից։
Մասնակցելու համար գրանցվել կարող եք այստեղ։