14:38 | 28.02.25 | Նորություններ | 1185

Microsoft-ը մայիսին կփակի Skype-ը․XDA Developers

XDA-Developers-ը Windows-ի համար Skype-ի վերջին նախադիտման տարբերակի կոդում թաքնված տող է հայտնաբերել: Համաձայն դրա՝ Skype-ը կդադարի աշխատել 2025 թվականի մայիսին։

Օգտատերերին առաջարկվում է անցնել կորպորատիվ մեսենջեր Teams: Microsoft-ը չի մեկնաբանել ծառայության փակման մասին լուրերը։

Skype-ը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ 2011 թվականին այն գնել է Microsoft-ը 8,5 միլիարդ դոլարով: Վերջին տասը տարվա ընթացքում ընկերությունը բազմիցս թարմացրել եւ վերափոխել է ծառայությունը, իսկ 2016 թվականին ներկայացրել է Skype տեխնոլոգիաների վրա հիմնված Teams-ը:

Այդ ժամանակից ի վեր Teams-ը դարձել է Microsoft-ի առաջնահերթություն՝ չնայած, որ ընկերությունը շարունակել է թարմացնել Skype-ը: 2023 թվականին ծառայությունում ավելացրել է իր Bing չատբոտը։
Նկար՝ 1 (XDA Developers)