11:04 | 28.02.25 | Նորություններ | 999

    Տիգրան Բդոյանի SimCare AI-ը ներգրավել է $2 միլիոն ներդրում

    Տիգրան Բդոյանի համահիմնադրած SimCare AI-ը ներգրավել է 2 միլիոն դոլարից ավելի սաղմնային ներդրում՝ կլինիկական ուսուցումը բարելավելու նպատակով AI պացիենտներ ստեղծելու համար։

    Ուսանող Տիգրան Բդոյանը, համագործակցելով կանադացի ձեռնարկատեր Վրիշանկ Սայնիի հետ, մշակել է արհեստական բանականությամբ (AI) գործիք, որի միջոցով ապագա բժիշկները եւ առողջապահության ոլորտի մասնագետները կարող են զարգացնել իրենց հմտությունները, օրինակ, պացիենտի հետ աշխատանքը, հաղորդակցությունը՝ աշխատելով AI պացիենտների հետ։

    «Այս ներդրումը հնարավոր դարձավ Y Combinator-ի եւ Drive Capital-ի աներեւակայելի աջակցության շնորհիվ, ինչպես նաեւ Singularity Capital, Harper Court Ventures, Asymmetry Ventures, Goodwater, Sand Hill North, Transpose Platform, Triple S Ventures եւ մեր բազմաթիվ այլ հրաշալի ներդրողների աջակցությամբ։ Ամենից շատ շնորհակալ եմ աշխարհի լավագույն համահիմնադիրին՝ Տիգրան Բդոյանին»,- նշել է Վրիշանկ Սայնին։

    SimCare AI ստարտափն ընդգրկվել էր հեղինակավոր Y Combinator աքսլերատորում։ Ընկերությունն աշխատում է մի շարք առաջատար համալսարանների եւ առողջապահական հաստատությունների հետ, ինչպես նաեւ հեռահար բժշկության ոլորտի բիզնեսների հետ, որոնք նույնպես մեծ թվով բժշկական անձնակազմի պատրաստման կարիք ունեն։