16:39 | 27.02.25 | Նորություններ | 1011
Telegram-ը սկսել է փորձարկել վճարովի մեկնաբանությունների գործառույթը:
«Դուրովի կոդը» Telegram-յան ալիքը հայտնաբերել է գործառույթը մեսենջերի թեստային սերվերում: Այն փորձարկվում է հանրային խմբերում, որոնք կապված են ալիքների հետ:
Ալիքը հուշում է, որ այս կերպ ադմինիստրատորները կկարողանան իրենց հրապարակումների տակ մեկնաբանությունները վճարովի դարձնել։
Չկան մանրամասներ, թե ինչպես է աշխատում այս գործառույթը: Անհայտ է՝ օգտատերը կվճարի յուրաքանչյուր մեկնաբանության համար, թե՝ բաժանորդագրության համար։ Իրականացման ժամկետները նույնպես չեն նշվում։