Amazon-ը ներկայացրել է թարմացված Alexa-ն: «Խելացի» օգնականը կարող է կատարել այնպիսի գործեր, ինչպիսիք են մթերք պատվիրել կամ միջոցառման հրավերներ ուղարկել, ինչպես նաեւ զրույց վարել, գրում է The Verge-ը։
Alexa+-ը կարող է նաեւ պատասխանել «Քանի՞ գիրք եմ կարդացել այս տարի» հարցին: Ըստ սարքերի եւ ծառայությունների բաժնի ղեկավար Պանոս Պանայի՝ «նոր Alexa-ն գրեթե ամեն ինչ գիտի» օգտատիրոջ կյանքի մասին՝ ժամանակացույց, խելացի տան տվյալներ, նախապատվություններ, օգտագործվող սարքեր եւ այլն:
Օգնականը կարող է նաեւ «տեսնել» շրջակա միջավայրը՝ օգտագործելով տեսախցիկը, լուսանկարել եւ վերլուծել պատկերները: Օգտատերերը կարող են կառավարել խելացի տնային սարքերը: Շնորհանդեսի ժամանակ Պանայը հարցրել է Alexa-ին, թե որեւէ մեկը դո՞ւրս է եկել զբոսանքի իր շան հետ, իսկ օգնականը պատասխանել է՝ հիմնվելով Ring խելացի տեսախցիկների տվյալների վրա: