17:57 | 26.02.25 | Նորություններ | 1137

    Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

    Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։

    Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը եւ Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը եւ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը: Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է:

    InfO(1)Cup ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով։ Նշենք, որ 2024 թվականին infO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: