17:17 | 24.02.25 | Նորություններ | 687
Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) եւ Triple S Ventures-ը համատեղ ներդրում են կատարել My Town AI-ում, որը STAN LA մասնաճյուղի առաջին ներդրումն է:
My Town AI-ը համատեղում է արհեստական բանականությունը, քաղաքային տվյալները եւ մատչելի թվային երկվորյակի տեխնոլոգիան՝ հեղափոխելով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման գործընթացը: Այն տրամադրում է իրական ժամանակի վերլուծություններ համայնքներում արագ եւ խելացի որոշումներ կայացնելու համար՝ բարձրացնելով արտադրողականությունը:
My Town AI-ը հիմնադրել են Նիկոլ Սթերլինգն ու Կավիտա Ռասալը, ովքեր համադրել են հանրային ծառայության եւ արհեստական բանականության ոլորտներում իրենց փորձը։
STAN LA նախաձեռնության նպատակն է ամրապնդել կապերը երկու էկոհամակարգերի միջեւ՝ խրախուսելով համագործակցությունն ու աճը: Նոր մասնաճյուղը պատրաստվում է դառնալ ներդրումային հարթակ, որը կօգնի մուտք գործել միջազգային շուկաներ՝ օգտագործելով հայկական սփյուռքի ցանցը, կապիտալը եւ բիզնես փորձը: