SADA-ն ստացել է Google-ի Հանրային հատվածի գործընկերոջ պիտակներ (բեյջեր)` AI եւ ML, տվյալների վերլուծության, քարտեզների եւ աշխարհատարածության, անվտանգության եւ աշխատանքային վերափոխման կատեգորիաներում։

2024 թվականին SADA-ն նշանակալի հաջողություններ է գրանցել այս ոլորտներում՝ հանրային հատվածի կազմակերպությունների համար ազդեցիկ արդյունքներ ապահովելով։

«Google-ի հանրային հատվածի գործընկերոջ պիտակները հաստատում են մեր թիմի՝ նորարարական լուծումներ տրամադրելու պատրաստականությունը։ Մենք օգնում ենք նշանակալի արդյունքների հասնել այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են քաղաքացիներին ավելի լավ ծառայություններ մատուցել»,- նշել է SADA, an Insight company-ի Ռազմավարական գործընկերության եւ միջազգային GTM-ի հարցով ավագ փոխնախագահ Միշել Ամբրոսը։

SADA, an Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է եւ Google Cloud-ի լուծումների մրցանակակիր մատակարար։

2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջեւ ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների վրա: SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում եւ Հայաստանում: