12:59 | 19.02.25 | Նորություններ | 1006

    Meta-ն առաջին անգամ կանցկացնի գեներատիվ AI-ին նվիրված համաժողով

    Meta-ն հայտարարել է LlamaCon-ի՝ գեներատիվ AI-ի վերաբերյալ իր առաջին ՏՏ համաժողովի անցկացման մասին։

    Ընկերությունը ապրիլի 29-ին կհյուրընկալի LlamaCon-ը, որն անվանվել է ի պատիվ ընկերության գեներատիվ AI մոդելների։ Համաժողովին կներկայացվեն բաց կոդով AI-ի վերջին զարգացումները: Ընկերությունը խոստանում է առաջիկայում կիսվել միջոցառման մասին մանրամասներով։

    Meta-ն նաեւ հայտարարել է Meta Connect 2025-ի անցկացման օրերը՝ սեպտեմբերի 17-18: Ավանդաբար այս միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացնում է նաեւ նոր սարքեր: Օրինակ, Ray-Ban խելացի ակնոցը եւ Orion հավելյալ իրականության ակնոցի նախատիպը:

    Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2025 թվականն անվանել է «որոշիչ» AI-ի համար։ Նա ակնկալում է, որ Meta-ի մշակած AI օգնականը ձեռք կբերի ավելի քան 1 միլիարդ օգտատեր, իսկ Llama 4-ը՝ առաջատար մոդել: