17:06 | 18.02.25 | Նորություններ | 722

    Հայկական տիեզերական ֆորումը կաջակցի Աշխարհի ամենամեծ անալոգի առաքելությանը

    Հայկական Տիեզերական ֆորումը հայտնել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) ներկայությամբ Աշխարհի ամենամեծ անալոգի (WBA) հետ համագործակցության հուշագիր կնքելու մասին։

    Կողմերը կհամագործակցեն 2025 թվականի հոկտեմբերին կայանալիք Աշխարհի ամենամեծ անալոգի (WBA) առաքելության շրջանակում:

    «Սա նշանակալի քայլ է անալոգային հետազոտությունների զարգացման եւ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Ավստրիական տիեզերական ֆորումի փորձառության եւ մեր ընդլայնվող էկոհամակարգի շնորհիվ մենք հավատարիմ ենք մնում մարդու տիեզերական թռիչքների մոդելավորման եւ մոլորակային հետազոտությունների սահմանները ընդլայնելու մեր հանձնառությանը»,- նշվում է հայտարարությունում։