11:24 | 13.01.25 | Նորություններ | 326

Apple-ը կարող է iPhone Air ավելացնել իր շարքին

Apple-ի հաջորդ խոշոր iPhone-ի թարմացումը կներառի նոր մոդել, որը կկոչվի iPhone 17 Air, գրում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը:

Հաշվի առնելով «Air» անվանմամբ ավելի բարակ MacBook-երի եւ iPad-ների հաջողությունը՝ սա շարքն ընդլայնելու նոր քայլ կարող է լինել: Այն ավելի գրավիչ կարող է թվալ՝ ի տարբերություն iPhone Plus կամ mini մոդելների։

Գուրմանը գրում է, որ iPhone 17 Air-ը կներառի Apple-ի առաջին սեփական մոդեմը, որը, ենթադրվում է՝ առաջին անգամ կներկայացվի նոր iPhone SE-ում այս գարնանը։ Նոր հեռախոսը նաեւ կլինի Apple-ի ամենաբարակ սմարթֆոնը՝ երկու միլիմետրով բարակ ներկայիս iPhone-ներից։ Սա կհանդիսանա եւս մեկ քայլ դեպի ծալվող iPhone եւ iPad, որոնք, ըստ հաղորդումների, ընկերությունը մշակում է 2026 թվականին կամ ավելի ուշ թողարկելու համար։

Գուրմանն անդրադարձել է նաեւ այլ Apple արտադրանքների, որոնք, իր կանխատեսմամբ, կներկայացվեն 2025 թվականին, այդ թվում է խելացի տան հաբը: Ցանկում, սակայն, տեղ չի գտել ընկերության խառը իրականության Vision Pro սաղավարտի նոր տարբերակը։